38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նիկոլ Փաշինյանի հայրենասիրության 10 բանաձևը

Նիկոլ Փաշինյանի հայրենասիրության 10 բանաձևը
04.05.2023 | 21:58

1. Երբ ինքն է իշխանության գլուխ։ Հակառակ դեպքում հայրենիքը վտանգված է և թքած այդ հայրենիքի վրա։

2. Հայրենասիրության մոդելը պետական կլինի, եթե ամբողջ Հայաստանով մեկ տեղադրվեն Հայոց արքաների արձանները (տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ու համեստաբար նկատի ունի սեփական արձանը, որն արդեն տեղադրվել է իր կենդանության օրոք)։

3. Երբ մարդն անասուն է, չունի հիշողություն, մտածում է ստամոքսով և պատրաստ է մեռնել հանուն իշխանության գլխի (դե՛, Փաշինյան Նիկոլի, էլի՛)։ Այ սա արդեն իսկական հայրենասիրություն է։ Թե չէ ընկել եք Մասիսի հետևից։

4․ Հայրենասիրությունը հակառուսական լինելն է։ Նաև՝ հակաիրանական լինելը։ Չէ՞ որ չորս կողմից մեզ ուզում են վնաս տալ, բայց մենք պետք է երկու իրական վնաս տվողներին ու թշնամիներին ընկալենք որպես բարեկամ, իսկ բարեկամներին՝ չուզող, իսկ ավելի լավ է ՝ թշնամի։

5․ Հայրենասիրությունը Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները, պահանջները բավարարելն է, Արևմուտքի կողմից Ռուսաստանի և Իրանի դեմ օգտագործվելն է։

6․ Հայրենասիրությունը պետություն չունենալն է (29.800–ը, իբր, պաշտպանող ագրեսիվ քարոզի ներքո)։ Անվտանգության երաշխիքը խաղաղությունն է (սա տիեզերական մասշտաբի հիմար միտք է, քանզի խաղաղությունն անվտանգության ապահովման հետևանք է, այլ ոչ թե դրա ապահովման երաշխիք):

7. Հայրենասիրությունը գավառականությունն է՝ գեղցիությունը։

8. Հայրենիքի երաշխավորը Թուրքիան ու Ադրբեջանն են։ Եթե մորթում են, ուրեմն պետք է հնազանդվել, այլ ոչ թե դրսից ներմուծված պայքարի գաղափարով ապրել, հատկապես, որ հայրենասիրության նիկոլական բանաձևի համաձայն՝ հայոց ցեղասպանությունը ռուսներն են կազմակերպել․ հայերն ու թուրքերն այդ ցեղասպանության զոհերն են։

9․ Հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է։

10․ Կա՛մ ինքը կլինի Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստան չի լինի։ Ի դեպ, իր վարչապետ մնալու դեպքում հաստատ Հայաստան չի լինի, բայց ոչինչ, քանզի ինքը սիրում է բոլորին, խոնարհվում բոլորի առաջ ու հպարտանում բոլորով։

Հ․Գ․ Երեկ գրեթե նույն ժամին Ալիևն ու Փաշինյանը կրկին խոսեցին այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է։ Ալիևը դա արեց ուղիղ տեքստով, Նիկոլը՝ հայրենասիրաբար։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3143

Մեկնաբանություններ